Մեր մասին
VIČI GYOZA՝ արևելյան ուտեստ է․ գերբարակ խմոր և հարուստ միջուկ։ Համեղ կտորներն ունեն նրբաճաշակ համ և հյութալիություն։ Խնամքով պահպանելով արևելյան խոհանոցի ավանդույթները, ասիական համերի նրբությունն ու իսկականությունը, մենք ստեղծել ենք արտասովոր և պատրաստման մեջ պարզ ուտեստ։ VIČI GYOZA-ները ձեզ թույլ կտան ընղկմվել էկզոտիկ խոհանոց՝ առանց տանից դուրս գալու։
Հաշվի առնելով յուրաքանչյուր սպառողի ճաշակը՝ մենք առաջարկում ենք GYOZA-ների լայն տեսականի՝ բազմատեսակ միջուկներով․ բանջարեղենով, մսով, ծովամթերքով և անգամ աղանդերային։
VIČI Առևտրային նշանը, որով մակնշվում են GYOZA-ները, ճանաչված են ողջ Եվրոպայում՝ բարձր որակի, հրաշալի համի և պատրաստման պարզության համար։ GYOZA VIČI –ն արտադրում է «Վիչյունայ» ընկերությունների խումբը՝ Եվրոպայում ձկան և ծովամթերքների առաջատար արտադրողներից մեկը և սուրիմիի շուկայի համաշխարհային լիդերը։ «Վիչյունայ» ընկերությունների խմբի արտադրանքը տարբեր ապրանքանիշներով վաճառվում է աշխարհի ավելի քան 70 երկրում։
Սոցիալական պատասխանատվություն
Մենք հոգ ենք տանում բնության, նրա պաշարների և առողջ կենսակերպի մասին։ Ահա թե ինչու արտադրության յուրաքանչյուր փուլում մենք ձգտում ենք ընդունել որոշումներ, որոնք ճիշտ կլինեն ինչպես մեր մոլորակի, այնպես էլ նրա բնակիչների համար։
Մենք արտադրանքն արտադրում ենք ժամանակակից եղանակով
- Որակի փորձակման ժամանակակից լաբորատորիաներ
- Սննդամթերքի անվտանգության և որակի զարգացած մշակույթ
- Գործընթացների արդիականացում և ռոբոտացում
- Հետազոտական ստորաբաժանում
- LEAN և KAIZEN մեթոդների կիրառում