Բաղադրատոմսեր
ԱՍԻԱԿԱՆ ԱՐԳԱՆԱԿ GYOZA, ՊԱԿ-ՉՈՅ՝ ՍՆԿՈՎ
Վայելեք արևելյան համը՝ առանց տանից դուրս գալու։ Փորձեք պատրաստման մեջ պարզ ասիական արգանակը GYOZA-ով, ավանդական չինական պակ-չոյ կաղամբով և շիմեջի սնկով։
Ավելին
ԱՍԻԱԿԱՆ ԱՐԳԱՆԱԿ GYOZA, ՊԱԿ-ՉՈՅ՝ ՍՆԿՈՎ
4 չափաբաժնի
4 չափաբաժնի համար ձեզ անհրաժեշտ է․
- 400 գ VIČI GYOZA՝ տավարի մսով
- 1,2 լ. տավարի արգանակ
- 3 ատամիկ սխտոր
- 2 սմ կոճապղպեղի արմատ
- 2 գլուխ պակ–չոյ կաղամբ
- 100 գ շիմեջի սունկ
- 2 ճ․գ․ սոյայի սոուս
- 1 ճ․գ․ քնջութի յուղ
- աղ, պղպեղ
- կանաչ սոխ
- քնջութ
Պատրաստումը
- Մանր կտրատեք պղպեղն ու կոճապղպեղը և կտրատեք պակ-չոյը։
- Տաք թավայով յուղի մեջ տապակեք սխտորն ու կոճապղպեղը, ավելացրեք սունկն ու պակ-չոյը և տապակեք ևս մի քանի րոպե։
- Թավայի պարունակությունն ավելացրեք կաթսայի մեջ, լցրեք արգանակը, սոյայի սոուսը և քնջութի յուղը։ Համեմեք աղով և պղպեղով և հասցրեք եռման աստիճանի։
- Երբ արգանակը եռա, ավելացրեք GYOZA-ները և եփեք ևս մոտ 4 րոպե, մինչև դրանք կբարձրանան մակերեսին։
- Մատուցեք մանրացված կանաչ սոխով և քնջութի սերմերով։
GYOZA՝ ՍԻՉՈՒԱՆՅԱՆ ՊՂՊԵՂԻ ՅՈՒՂՈՎ
Պաշտո՞ւմ եք կծու ուտելիք։ Այս բաղադրատոմսը ստեղծված է հենց ձեր համար։ GYOZA-ի և սիչուանյան պղպեղի համադրությունը կծվահամի սիրահարներին ակնթարթորեն կտեղափոխի Ասիա՝ ստեղծելով բնորոշ բույր ու եզակի համ, որը պարտադիր պետք է զգալ։
Ավելին
GYOZA՝ ՍԻՉՈՒԱՆՅԱՆ ՊՂՊԵՂԻ ՅՈՒՂՈՎ
2 չափաբաժնի
2 չափաբաժնի համար անհրաժեշտ է․
- 400 գ VIČI GYOZA՝ բանջարեղենով
- կանաչ սոխ
- քնջութ
Սիուչանյան պղպեղի յուղի համար անհրաժեշտ է․
- 3 ճ․գ․ սիչուանյան պղպեղի փաթիլ
- 80 մլ արևածաղկի կամ կանճրակի յուղ
- 2 սմ կոճապղպեղի արմատ
- 1 դափնու տերև
- 1 անիսոնի աստղիկ
- 1 դարչնի ձողիկ
- աղ
Սիչուանյան պղպեղով սոուսի համար անհրաժեշտ է․
- 2 ճ․գ․ սիչուանյան պղպեղի յուղ
- 2 ճ․գ․ սոյայի սոուս
- 2 ճ․գ․ քնջութի յուղ
- 1 ճ․գ․ բրձնի քացախ
- 2 ատամիկ սխտոր
Պատրաստումը
- Ջերմակայուն ամանի մեջ ավելացրեք սիչուանյան պղպեղի փաթիլներ, դափնու տերև, անիսոն և դարչնի ձողիկ։ Յուղը լցրեք տապակի մեջ, ավելացրեք կոճապղպեղ և տաքացրեք մինչև կոճապղպեղը սկսի մգանալ։ Համեմունքների խառնուրդով ամանի մեջ լցրեք յուղ։ Մի քանի վայրկյան յուղը պղպջակներ կառաջացնի, և համեմունքները կտապակվեն։ Երբ յուղը մի փոքր հովանա, հեռացրեք կոճապղպեղը, դափնու տերևը, անիսոնն ու դարչնի ձողիկը։ Ավելացրեք աղ ըստ ճաշակի։
- Սիչուանյան պղպեղի յուղային սոուսի բաղադրիչները խառնեք․ 2 ճաշի գդալ սիչուանյան պղպեղի պատրաստի յուղ, սոյայի սոուս, տապակած քնջութի յուղ, բրնձի քացախ և սխտորի ճշմված ատամիկներ։
- GYOZA-ները լցրեք եռացող ջրի մեջ և միջին կրակի վրա եփեք 4 րոպե, մինչև դրանք կբարձրանան մակերեսին։
- GYOZA-ները մատուցեք՝ վրան լցնելով սիչուանյան պղպեղային յուղի սոուս և ցանելով մանրացրած կանաչ սոխ ու քնջութի սերմեր։
ԱՍԻԱԿԱՆ ՃԱՇԱՄԱՆ՝ GYOZA-ՈՎ
Իսկական ասիական ճաշաման պատրաստելը շատ պարզ է։ Այս ավանդական, պատրաստման մեջ պարզ, և ողջ աշխարհում լայնորեն տարածված արևելյան խոհանոցի բաղադրատոմսը կուրախացնի ձեզ իր քաղցրաթթու, սակայն թարմացնող համով, կատարելապես համադրվելով մանր ծովխեցգետնով GYOZA-ների հետ, որոնք բաղադրատոմսում գլխավոր դերակատարն են։
Ավելին
ԱՍԻԱԿԱՆ ՃԱՇԱՄԱՆ՝ GYOZA-ՈՎ
2 չափաբաժնի
2 չափաբաժնի համար ձեզ անհրաժեշտ է․
- 300 գ VIČI GYOZA՝ մանր ծովախեցգետիններով
- 1 գազար
- մի քանի թերթ կարմիր գլուխ կաղամբ
- 1 ավոկադո
- ամսական բողկի փունջ
- 2 ճ․գ․ բրնձի քացախ
- կիտրոնի հյութի կաթիլ
- 0,5 թ․գ․ շաքարավազ
- աղ
- յուղ տապակելու համար
- 4 ճ․գ․ սոյայի սոուս
- թարմ գինձ
- քնջութ
Պատրաստումը
- Բարակ կտրատեք գազարը և խառնեք բրնձի քացախի, շաքարավազի և աղի հետ։
- Խորանարդիկներով կտրատեք ավոկադոն և ցողեք կիտրոնի հյութով։
- Ամսակոն բողկը կտրատեք բողկի կտորներով, իսկ կարմրագլուխ կաղամբը՝ զոլերով։
- Տապակում ենք GYOZA-ները։ Փակ սպասքի մեջ ավելացրեք բավարար քանակությամբ յուղ և տաքացրեք մինչև 160 °C։ GYOZA-ները դրեք տաք յուղի մեջ, փակեք թավան և տապակեք 3-4 րոպե։
- Պատրաստված գազարը, ավոկադոն, ամսական բողկը, կարմիր կաղամբը և GYOZA-ները լցրեք ափսեի մեջ։ Ցողեք սոյայի սոուսով, ցանեք քնջութ և մատուցեք թարմ գինձով։
ԿԱՐՄԻՐ ՔԱՐՐԻ՝ GYOZA-ՈՎ
Արևելյան բույրերը ձեր ափսեում։ Ասիական խոհանոցն անհնար է առանց կծու և շատ բուրավետ քարրիի՝ բանջարեղենային հավելմամբ, իսկ մանրակրկիտ ընտրված բաղադրիչները կբացահայտեն բանջարեղենով և հավով կատարյալ և յուրահատուկ հյութեղ GYOZA-ների համը։
Ավելին
ԿԱՐՄԻՐ ՔԱՐՐԻ՝ GYOZA-ՈՎ
4 չափաբաժնի
4 չափաբաժնի համար ձեզ անհրաժեշտ է․
- 400 գ VIČI GYOZA՝ բանջարեղենով և հավով
- 1 գլուխ սոխ
- 3 ատամիկ սխտոր
- 2 սմ կոճապղպեղի արմատ
- 1 գազար
- 1 կարմիր պղպեղ
- 100 գ․ բրոկոլի
- 60 գ պատիճավոր ոլոռ
- 2 ճ․գ․ քարրիի կարմիր մածուկ
- 400 մլ կոկոսի կաթ
- 1 կանաչ կիտրոնի հյութ
- աղ, պղպեղ
- մի քանի կաթիլ արևածաղկի յուղ
- թարմ գինձ
- չիլի պղպեղ
- լայմ
Պատրաստումը
- Մանր կտրատեք սոխը, սխտորը և կոճապղպեղը։ Կտրաստեք գազարը, բուլղարական պղպեղը և բրոկոլին։
- Քիչ քանակութամբ յուղով տաք թավայի մեջ տապակեք սխտորը, սոխն ու կոճապղպեղը։ Ավելացրեք կտրատված բանջարեղենն ու ոլոռը։ Տապակեք, տապակից տեղափոխեք ամանի մեջ։
- Ավելացրեք ևս մի փոքր յուղ և GYOZA-ն տեղադրեք դեպի ներքև հիմքով։ Պատրաստեք միջին կրակի վրա՝ մոտ 4 րոպե։ Երբ հիմքը լավ կարմրի, խնամքով լցնում ենք եռման ջուրն այնպես, որ GYOZA-ները ծածկված լինեն կիսով քիչ չափով։ Ծածկեք թավան կափարիչով և շոգեխաշեք 2-3 րոպե։
- Թավայի մեջ ավելացրեք տապակած բանջարեղենը։ Լցրեք կոկոսի կաթը, ավելացրեք քարրիի կարմիր մածուկ, աղ և պղպեղ, ճզմեք կանաչ կիտրոնի հյութ։ Բոլորը միասին խառնեք և եփեք ևս 10-15 րոպե։
- Մատուցեք թարմ գինձով, քառորդ լայմով և կծու պղպեղի կտորներով։
GYOZA՝ ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ՝ ԱՍԻԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ
Ասիական խոհանոցի գուրու շատ հեշտ է դառնալ։ Արագ և հեշտությամբ պատրաստեք ավանդական ասիական բանջարեղենային կերակուր՝ stir-fry տապակման ոճով։ Գունագեղ շոգեխաշած բանջարեղենն ու խրխրթան հավով GYOZA - ները՝ համեմված հատուկ պատրաստված սոուսով, կստեղծեն միայն Արևելքին հատուկ բացառիկ համ։
Ավելին
GYOZA՝ ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ՝ ԱՍԻԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ
4 չափաբաժնի
4 չափաբաժնի համար ձեզ անհրաժեշտ է․
- 400 գ VIČI GYOZA՝ հավով
- 1 կարմիր պղպեղ
- 1 գազար
- 100 գ բրոկոլի
- 60 գ պատիճավոր ոլոռ
- 60 գ շիմիջե սունկ
- 60 գ եգիպտացորեն
- 50 գ հնդկեղեգի ընձյուղ
- 4 ճ․գ․ սոյայի սոուս
- 2 ատամիկ սխտոր
- 1 ճ․գ․ դարչնագույն շաքարավազ
- 1 թ․գ․ տապակած քնջութի յուղ
- 60 մլ. հավի արգանակ
- կես ճ․գ․ եգիպտացորենի օսլա
- մի քանի կաթիլ յուղ
- կանաչ սոխ
- քնջութ
Պատրաստումը
- Կտրատեք պղպեղը, գազարը, բրոկոլին և երիտասարդ եգիպտացորենը։
- Թավան տաքացրեք քիչ քանակությամբ յուղով, և խառնելով, տապակեք կտրատված բանջարեղենը պատիճավոր ոլոռի, շիմեջի սնկի և հնղկեղեգի ընձյուղների հետ։ Բանջարեղենը թավայից տեղափոխեք ամանի մեջ։
- Թավայի մեջ ավելացրեք ևս մի փոքր յուղ և GYOZA-ները տեղադրեք դեպի ներքև հիմքով։ Պատրաստեք միջին կրակի վրա՝ մոտ 4 րոպե։ Երբ հիմքը լավ կարմրի, խնամքով լցնում ենք եռման ջուրն այնպես, որ GYOZA-ները ծածկված լինեն կիսով քիչ չափով։ Ծածկեք թավան կափարիչով և շոգեխաշեք 2-3 րոպե։
- Միասին խառնեք սոուսի բաղադրիչները․ սոյայի սուսը, մանրացրած սխտորը, դարչնագույն շաքարավազը, տապակած քնջութի յուղ, հավի արգանակը, եգիպտացորենի օսլան։
- Բանջարեղենն ավելացրեք թավայի մեջ, լցրեք պատրաստված սոուսը և տաքացրեք՝ խառնելով, մինչև սոուսը խտանա։
- Մատուցեք մանրացրած կանաչ սոխով և քնջութի սերմերով։
ՄԱՆԳՈՅՈՎ GYOZA՝ ՄԱՆԳՈՅՈՎ ԵՎ ՄԱՐԱԿՈՒՅՈՎ ԿՐԵՄՈՎ
Հիմնական ուտեստ, թեթև ուտեստ կամ աղանդեր․ այս քաղցր GYOZA-ների բաղադրատոմս կյանքի բոլոր դեպքերի համար է։ Էքզոտիկ մանգոյով GYOZA-ները, որոնք մատուցվում են մարակույայով և մանգոյով ասիական կրեմով, կզարմացնեն նույնիսկ իսկական համադամասերներին, իսկ կոկոսի նրբաշերտն ու անանուխը կատարյալ կերպով կընդգծեն GYOZA-ների և կրեմի յուրահատուկ համը։
Ավելին
ՄԱՆԳՈՅՈՎ GYOZA՝ ՄԱՆԳՈՅՈՎ ԵՎ ՄԱՐԱԿՈՒՅՈՎ ԿՐԵՄՈՎ
2 չափաբաժնի
2 չափաբաժնի համար ձեզ անհրաժեշտ է․
- 200 գ VIČI GYOZA՝ մանգոյով
- 1 մանգո
- 1 կանաչ կիտրոն
- 4 մարակույա
- 150 մլ սերուցք
- կոկոսի յուղ
- խոշոր կոկոսի նրբաշերտ
- անանուխի տերևներ
Պատրաստումը
- Մանգոյի խորանարդիկները տեղադրեք խոհանոցային կոմբայնի մեջ և քամեք լայմի հյութը։ Պատրաստեք խյուս և այն դրեք ամանի մեջ։
- Մաքրեք 2 մարակույա և պտղամիսն ավելացրեք մանգոյի խյուսին։
- Հարեք սերուցքը և ավելացրեք այն մանգոյի և մարակույայի խառնուրդին։
- Թավայի մեջ ավելացրեք մի փոքր կոկոսի յուղ և GYOZA-ները տեղադրեք դեպի ներքև հիմքով։ Պատրաստեք միջին կրակի վրա՝ մոտ 4 րոպե։ Երբ հիմքը լավ կարմրի, խնամքով լցնում ենք եռման ջուրն այնպես, որ GYOZA-ները ծածկված լինեն կիսով քիչ չափով։ Ծածկեք թավան կափարիչով և շոգեխաշեք 2-3 րոպե։
- Մատուցեք մանգոյի և մարակույայի կրեմով։ GYOZA-ները տեղադրեք վերևից և վրան ցանեք մարակույայի մնացած սերմերը, կոկոսի նրբաշերտ և անանուխի տերևներ։
ԽՆՁՈՐՈՎ GYOZA-ՆԵՐ՝ ԹԽԿՈԻ ՕՇԱՐԱԿԻ ՍՈՈՒՍՈՎ ԵՎ ՎԱՆԻԼԱՅԻՆ ՊԱՂՊԱՂԱԿՈՎ
Ափսեի մեջ գոլորշապատ GYOZA, նրբահամ սոուս և պաղպաղակ՝ մի՞թե հնարավոր է ավելի լավ համադրություն։ Խնձորով և թխկու օշարակով GYOZA-ները կդառնան պատրաստման մեջ պարզ, սակայն նրբաճաշակ աղանդեր՝ բացառիկ համով, որը կզարմացնի ցանկացած քաղցրակերի։
Ավելին
ԽՆՁՈՐՈՎ GYOZA-ՆԵՐ՝ ԹԽԿՈԻ ՕՇԱՐԱԿԻ ՍՈՈՒՍՈՎ ԵՎ ՎԱՆԻԼԱՅԻՆ ՊԱՂՊԱՂԱԿՈՎ
2 չափաբաժնի
2 չափաբաժնի համար ձեզ անհրաժեշտ է
- 200 գ VIČI GYOZA՝ խնձորով
- 180 մլ թխկու օշարակ
- 1 ճ․գ․ ռոմ
- մեկ պտղունց աղ
- կոկոսի յուղ
- վանիլային պաղպաղակ
- պեկան ընկույզ
Պատրաստումը
- Թավայի մեջ ավելացրեք մի փոքր կոկոսի յուղ և GYOZA-ները տեղադրեք դեպի ներքև հիմքով։ Պատրաստեք միջին կրակի վրա՝ մոտ 4 րոպե։ Երբ հիմքը լավ կարմրի, խնամքով լցնում ենք եռման ջուրն այնպես, որ GYOZA-ները ծածկված լինեն կիսով քիչ չափով։ Ծածկեք թավան կափարիչով և շոգեխաշեք 2-3 րոպե։
- Թխկու օշարակն ու ռոմը լցրեք տապակի մեջ և ավելացրեք մեկ պտղունց աղ։ Տաքացրեք, քանի դեռ սոուսը չի հասել եռման աստիճանի։ Ավելացրեք GYOZA-ները և խառնեք։
- Մատուցեք վանիլային պաղպաղակով և կտրատված պեկան ընկույզով։